Ի՞նչ են պայմանավորվել Իրանի հետ
Mon, 23 Mar 2026 12:12:23 +0400

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկկողմ հարաբերությունները պաշտոնապես ռազմավարական մակարդակի հասցնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ գործնականում այս հարաբերություններն արդեն վաղուց ունեցել են ռազմավարական գործընկերության բնույթ, սակայն այժմ խոսքը վերաբերում է այդ իրողությունը նաև իրավական ու պաշտոնական հարթությունում ամրագրելուն։
Միրզոյանը նշել է, որ Երևանն ու Թեհրանը փաստացի արդեն գործում են ռազմավարական համագործակցության տրամաբանությամբ, և այժմ նպատակ կա այդ հարաբերությունները նաև դե յուրե ձևակերպել որպես ռազմավարական։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր