Բուլղարացի մարզիկները Հայաստանի դրոշով մարզաշապիկներով են ռինգ բարձրացել

Բուլղարացի մարզիկները Հայաստանի դրոշով մարզաշապիկներով են ռինգ բարձրացել

Tue, 24 Mar 2026 11:59:23 +0400


Իր անունը Ժիվկո Իվանով է ( սպիտակ մորուքով տղան է), ինքը զտարյուն բուլղարացի է։
Նա իմ ընկերն է, ում ճանաչում եմ ավելի քան տասը տարի։

Ժիվկոն ունի մարտարվեստների մարզական ակումբ Բուլղարիայում , և նա որոշել է՝ ի պատիվ Հայաստանի և Արցախի, իր սաներին ռինգ հանել այնպիսի մարզաշապիկներով, որոնց վրա պատկերված է Հայաստանի դրոշը։

Ժիվկոն իրականում այս տաս տարվա ընթացքում Բուլղարիայում շատ, շատ, շատ լուրջ և բարի քայլեր էր արել Հայաստանի և Արցախի համար։
Ուշադիր նայեք այս լուսանկարներին։
Սա այն դեպքն է, երբ էթնիկ բուլղարացի Ժիվկո Իվանովը ( Jivko Ivanov) ավելի շատ է գնահատում և սիրում Հայաստանը և Արցախը, քան որոշ անձինք, որոնց ազգանունները ավարտվում են «յան»-ով և որոնք ապրում են Հայաստանում։
Շնորհակալություն, եղբայր իմ՝ Ժիվկո։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի ղեկավարներից հենց Նիկոլ Փաշինյանն է Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի մաս

Հայաստանի ղեկավարներից հենց Նիկոլ Փաշինյանն է Արցախի Հանրապետությունը ճանաչել Ադրբեջանի մաս Thu, 02 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով