Չորեքշաբթի , 25 Մարտի 2026

«Հրապարակ»․ Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ

«Հրապարակ»․ Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ

Wed, 25 Mar 2026 08:10:29 +0400


Խորհրդարանը երեկ քննարկեց ՔՊ-ական այլեւս նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը` Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, եւ, ըստ ամենայնի, իշխող մեծամասնությունն այսօր կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուց հետո թափուր մնացած տեղը զբաղեցնելու հարցը։ Այն իշխանությունը, որը ժամանակին պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ, թե իր ներկայացուցչին ՀՀԿ-ն ՍԴ դատավոր է նշանակել, հիմա կարկառուն ՔԿ-ականին գործուղում է ՍԴ: Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը Վարդանյանին դիտարկում է նաեւ ՍԴ նախագահի պաշտոնում, չնայած Վարդանյանի ու ներկայիս նախագահ Արման Դիլանյանի միջեւ քավորսանիկական կապին: Գագիկ Հարությունյանին անձնուրաց ծառայած, Հրայր Թովմասյանի հետ երկար տարիներ ընկերություն արած Վարդանյանն այդ առումով «պրոբլեմ չունի»` պատրաստ է անձնուրաց ծառայել բոլոր իշխանություններին։ Արդյո՞ք նախկին ՔՊ-ական Վարդանյանը կկարողանա ՍԴ անաչառ դատավոր լինել․ երեկ իրեն ուղղված այս հարցին Վարդանյանը մի ծիծաղելի պատասխան տվեց։ Նախ ասաց, որ ցավ է ապրում Թովմասյանի համար, ապա՝ թե իր եւ նրա նմանությունը միայն այն է, որ երկուսն էլ, այո, կուսակցական են: Նշեց, որ նաեւ ԱԺ պետաիրավականի նախագահի պաշտոնից են գնում ՍԴ, բայց Հրայր Թովմասյանի հարցը խնդրահարույց էր նրանով, որ նա ոչ թե իր գրած Սահմանադրության հոդվածով էր ընտրվել ՍԴ դատավոր ու նախագահ, այլ՝ նախորդ Սահմանադրության, որ երկար պաշտոնավարի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել․ ՀՀ երկրորդ նախագահ

Նիկոլ Փաշինյանը ինքն իր թշնամին է դարձել․ ՀՀ երկրորդ նախագահ Tue, 24 Mar 2026 22:09:18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով