Բացառել ընդդիմադիր ուժերի որեւէ պառակտում. Հուշագրի նախագիծ
Fri, 27 Mar 2026 18:35:03 +0400

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը մի հուշագրի նախագիծ են ներկայացրել քաղաքական ուժերին եւ առաջարկում են բոլորին ստորագրել այն եւ հետեւել այդ հուշագրի դրույթներին:
Նախագծում գրված է.
«2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մասնակից ընդդիմադիր ուժերը պայմանավորվում են՝
1. Նախընտրական պայքարի ընթացքում բացառում ենք ընդդիմադիր ուժերի որևէ պառակտում, միմյանց հանդեպ հակաքարոզչության իրականացում։
2. Ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարած քաղաքական միավորները չեն ընդգրկվի այն կոալիցիայի կազմում, որտեղ ներկայացված կլինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այլ ԱԺ ընդդիմսդիր ուժերի հետ կընդգրկվեն ընդդեմ ՔՊ կոալիցիայի կազմում։
3. Միասնաբար իրականացնել ընտրական գործընթացի վերահսկողությունը՝ փոխադարձաբար ապահովելով բոլոր ընտրական տեղամասերից ստացված ամփոփիչ արձանագրությունները։
4. Հետընտրական հնարավոր բողոքարկումների առկայության դեպքում, իրականացնել միասնական համակարգված գործողություններ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր