Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստանը»

«Հրապարակ»․ Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստանը»

Sat, 28 Mar 2026 08:15:19 +0400


Նախընտրական աժիոտաժը չի շրջանցել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի կուսակցությունը ապրիլի 11-ին է արտահերթ համագումարի, որը տեղի կունենա Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 12։00-ին։ Օրակարգում ներառված է երկու հիմնական հարց. նախատեսվում է հաստատել ԱԺ 2026 թվականի ընտրություններին կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը։ Ցուցակում տեղ կգտնեն ինչպես ԼՀԿ անդամներ, այնպես էլ հանրային տարբեր ոլորտներում աշխատող անկուսակցականներ, որոնց տեւական ժամանակ հրավիրում են՝ ընտրացուցակում գրանցվելու հայտեր ներկայացնելու։ Բնականաբար, ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, Դավիթ Խաժակյանը կլինի երկրորդը, իսկ առաջին կնոջ հարցում դեռ վերջնական որոշում չկա, ամենայն հավանականությամբ, նա կլինի ՀԿ սեկտորից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանը բազմամարդ երթով քայլեն է Չարենցավաննում

Նարեկ Կարապետյանը բազմամարդ երթով քայլեն է Չարենցավաննում Sun, 26 Apr 2026 19:18:37 +0400 «Ուժեղ Հայաստան» …