53,4 միլիոն հարկային արտոնություն, 25 միլիոն դրամաշնորհ՝ նախարարի ամուսնուն

53,4 միլիոն հարկային արտոնություն, 25 միլիոն դրամաշնորհ՝ նախարարի ամուսնուն

Sat, 28 Mar 2026 18:15:04 +0400


Մեզ պատմեցին, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարությունը վերածել է կոռումպացված ընտանեկան բիզնեսի։ Նախ պետպատվերների մեծամասնությունն իրականացվում է իր մորը պատկանող «Արֆարմացիա» ընկերության կողմից։ Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 83 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել։ Նախարարության մեր աղբյուրի պնդմամբ՝ Անահիտ Ավանեսյանն ամեն ինչ անում է սեփական բիզնես շահերից ելնելով, ինչն ազդում է թե դեղորայքի, թե սպասարկման որակի վրա։

Մեր աղբյուրի խոսքով և նրա տրամադրած փաստաթղթերի համաձայն՝ Անահիտ Ավանեսյանն օգնում է ամուսնուն պատկանող ընկերություններին արտոնյալ դիրք ունենալ շուկայում։ Օրինակ՝ սարքավորումների մատակարարման շրջանակներում 53,4 միլիոն դրամի չափով հարկային արտոնություններ և պետության կողմից ավելի քան 25 միլիոն դրամ դրամաշնորհներ ստանալ, առանց ինչ-որ հանգամանքի։

Առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, կա՞ն տեղեկություններ, թե ինչու է նախարարի ամուսինը նման ահռելի արտոնություններ ու դրամաշնորհներ ստանում։ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց․ ««Ուիգմորից սկսած ինձ համար նորություն չէ, որ այս վիճակն է։ Այդ նախարարությունում սարսափելի վիճակ է, բայց նախարարն անհոգ պարում է ավտոբուսներում, դա է իր գործը։ Նախարարի ամուսինը ստանում է նման արտոնություններ և դրամաշնորհ, սակայան Հայաստանում կան բազմաթիվ նման ընկերություններ, այստեղ հարց է ծագում, թե ինչու հենց նախարարի ամուսինը․․․․ այս խնդիրը ոլորտային է և ինձ համար նորություն չէ այս պատկերը։ Այս ձեռագիրը շարունակական է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռենշինը՝ ամենապատասխանատու հարկատուներից մեկը

Ռենշինը՝ ամենապատասխանատու հարկատուներից մեկը Wed, 22 Apr 2026 16:57:25 +0400 Անցում կատարելով դասական կառուցապատումից դեպի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով