Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

ԱՄՆ-ն խոսում է բանակցելուց, բայց գաղտնի ներխուժում է ծրագրում․ Ղալիբաֆ

ԱՄՆ-ն խոսում է բանակցելուց, բայց գաղտնի ներխուժում է ծրագրում․ Ղալիբաֆ

Sun, 29 Mar 2026 21:00:17 +0400


Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը իր վերջին հայտարարություններում ընդգծել է, որ թշնամին բացահայտորեն ցուցադրում է բանակցելու պատրաստակամություն, բայց միաժամանակ գաղտնի կերպով պլանավորում է ցամաքային ներխուժում: Նա հայտարարել է, որ իրանական զինված ուժերը պատրաստ են հանդիպել ամերիկյան ուժերի հետ, եթե նրանք որոշեն ներխուժել և վճռական հարված կհասցնեն նրանց դաշնակիցներին։ «Մեր հարվածները շարունակվում են: Մեր հրթիռները մնում են մարտական ​​պատրաստության մեջ: Մեր վճռականությունն ու հավատը ամրապնդվել են», – հայտարարել է Ղալիբաֆը՝ հավելելով, որ նրանք գիտակցում են թշնամու թույլ կողմերը և տեսնում են վախի ու սարսափի նշաններ նրա շարքերում։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել ապահովել եվրոպական երկրների աջակցությունը: Միևնույն ժամանակ, խորհրդարանի խոսնակի խոսքով, էներգետիկ շուկան դուրս է եկել վերահսկողությունից, և տարածաշրջանում սննդամթերքի գնաճը սրվում է: «Ամերիկյան հեղինակության խորհրդանիշները՝ F-35 կործանիչներից մինչև ավիակիրներ և տարածաշրջանային բազաներ, լուրջ վնաս են կրել», – ընդգծել է Ղալիբաֆը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկանդալ թուրքական ֆուտբոլում․ բացահայտվել են գաղտնի նամակներ

Սկանդալ թուրքական ֆուտբոլում․ բացահայտվել են գաղտնի նամակներ Sun, 04 Oct 2026 17:00:51 +0400 Թուրքիայում մրցավարների …