Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․

Պուտինից հետո Մեդվեդևն էլ սպառնաց Հայաստանին․․․

Fri, 03 Apr 2026 14:10:12 +0400


ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել ՌԴ–ի հարևան երկրների` ԵՄ անդամակցության նկատմամբ հանդուրժողականությունից։

Եվրոպան լրջորեն սկսել է մտածել ԵՄ-ում ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին՝ ՆԱՏՕ-ի ներսում առկա հակասությունների ֆոնին, որոնք սրվել են Իրանում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտարարել է Մեդվեդևը։

«Ակնհայտ է, որ դաշինքի ներսում հզոր հակասություններ կան, որոնք սրել է իրանական արշավը։ Եվ եվրոպացի քաղաքական հրեշները, հատկապես Բրյուսելում, լրջորեն սկսել են մտածել ԵՄ-ում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու մասին», – Telegram–ի իր ալիքում նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Նա նշել է, որ դա փոխում է աշխարհի պատկերը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ և կարող է շատ արագ լիարժեք և Ռուսաստանի նկատմամբ խիստ թշնամական ռազմական դաշինքի վերածվել։

«Ի՞նչ եմ ուզում ասել։ Ահա թե ինչ. ժամանակն է հրաժարվել մեր հարևանների՝ ռազմատնտեսական Եվրոպական Միությանը միանալու նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից։ Այդ թվում՝ 404-րդ երկրիh», – գրել է Մեդվեդևը սոցցանցում։
Այս համատեքստում նա հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ այն մասին, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում

Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում Mon, 13 Jul 2026 21:30:49 +0400 Թուրքիայի պաշտպանության …