Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Հիսուսը մերժում է պատերազմ մղողների աղոթքները․ Հռոմի պապի ակնարկը՝ Թրամփին

Հիսուսը մերժում է պատերազմ մղողների աղոթքները․ Հռոմի պապի ակնարկը՝ Թրամփին

Sat, 04 Apr 2026 15:00:26 +0400


Գրել ենք, որ ամերիկյան արմատներ ունեցող Հռոմի պապ Լևոն XIV-ը քննադատել է ԱՄՆ ՊՆ ղեկավարի՝ ամերիկացիներին ուղղված կոչը, թե պետք է ամեն օր ծնրադիր աղոթել Հիսուսի անունից՝ Իրանի դեպ պատերազմը հաղթական ավարտին հասցնելու համար։ Սուրբ Քահանայապետը շեշտել էր, որ դա օտար է Հիսուսի ճանապարհին՝ դատապարտելով գերիշխանության ու պատերազմի մոլուցքը։

Ավելի վաղ՝ մարտի վերջին կիրակնօրյա քարոզի ժամանակ, կաթոլիկ եկեղեցու Հովվապետն ավելի անկեղծորեն էր արտահայտվել. «Մեր Աստված Հիսուսն է՝ Խաղաղության Արքան, որը մերժում է պատերազմը, որին ոչ ոք չի կարող օգտագործել այն արդարացնելու համար։ Նա չի լսում պատերազմ մղողների աղոթքները, այլ մերժում է նրանց»։

Միևնույն ժամանակ, ըստ The New York Times-ի, Լևոն XIV-ը խուսափում է Վաշինգտոնի հետ անմիջական բախումից։ Օրինակ, նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անունով հիշատակել է միայն մեկ անգամ, երբ լրագրողները նրան ուղղակիորեն խնդրել են ուղերձ փոխանցել նախագահին։

«Ինձ ասացին, որ նախագահ Թրամփը վերջերս հայտարարել է պատերազմը դադարեցնելու իր ցանկության մասին։ Ես կցանկանայի հավատալ, որ նա փնտրում է բռնության և ռմբակոծությունների մակարդակը նվազեցնելու ուղիներ», – ասել է Հռոմի պապը մարտի 31-ին Հռոմի մոտ գտնվող Կաստել Գանդոլֆոյի իր ամառանոցում։ Ըստ պապի՝ ինքը Թրամփի հետ անմիջականորեն չի քննարկել պատերազմը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ե՞վս մեկ մահափորձ․ Թրամփին ու Վենսին հազիվ են փրկել, վիրավորներ կան (տեսանյութ)(տեսանյութ)

Ե՞վս մեկ մահափորձ․ Թրամփին ու Վենսին հազիվ են փրկել, վիրավորներ կան (տեսանյութ)(տեսանյութ) Sun, 26 Apr …