Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է

Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է

Sat, 04 Apr 2026 18:30:41 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ, որտեղ նա նախատեսում է բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Զելենսկին նախատեսում է բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», – նշել է մամուլի քարտուղարը։

Նիկիֆորովը չի բացահայտել բանակցությունների օրակարգը։ Սակայն որոշ ուկրաինական լրատվամիջոցներ հաղորդում են, որ քննարկման թեման կլինի անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրերը։

Նիկիֆորովը հավելել է, որ այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաև Կոստանդնուպոլսի պատրիարք Բարթողոմեոսի հետ։

Ավելի վաղ, ապրիլի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չորս հագեցած տուրիստական ամիս

Չորս հագեցած տուրիստական ամիս Sat, 14 Nov 2026 14:45:11 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ …