Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Պահանջում են ձերբակալել նախկին նախագահին եւ ԱԳ նախարարին

Պահանջում են ձերբակալել նախկին նախագահին եւ ԱԳ նախարարին

Sat, 04 Apr 2026 20:30:08 +0400


Իրանցի պահպանողական պատգամավոր Համիդ Ռազայեին հայտարարել է, որ երկրի դատական իշխանությունները հարկ է, որ ձերբակալեն նախկին նախագահ Հասան Ռոհանիին եւ նախկին ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին՝ այն բանից հետո, երբ նրանք հայտարարել են, որ անհրաժեշտ է ավարտել պատերազմը։ Ռազայեին ասել է, որ Իսլամական Հանրապետության դատական իշխանությունները նախկին նախագահի եւ նախկին ԱԳ նախարարի նկատմամբ պետք է կոշտ գործողություններ իրականացնի։

Հիշեցնենք, որ Foreign Affairs-ում հրապարակած հոդվածում Զարիֆը գրել էր, որ կնքվելիք համաձայնությունը պետք է ավելին լինի, քան ժամանակավոր հրադադարը եւ պետք է վերացնի հակամարտության սկզբնապատճառը։ Պարզ հրադադարը ռազմական գործողությունները միայն ժամանակավորապես կդադարեցնի։ Զարիֆը առաջարկել է, որ Իրանը սահմանափակ քանակությամբ հարստացված ուրան ունենա, սակայն այն ամբողջովին լինի միջազգային հսկողության ներքո, միաժամանակ նաեւ՝ ստորագրվի չհարձակման պակտ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, ինչպես նաեւ՝ Իրանի նկատմամբ սահմանված սանկցիաները վերացվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է

«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Wed, 29 Apr …