Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Զոհեր և վիրավորներ կան․ Լիբանանը կրկին ռմբակոծվել է

Զոհեր և վիրավորներ կան․ Լիբանանը կրկին ռմբակոծվել է

Mon, 06 Apr 2026 10:30:29 +0400


Կեսգիշերից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են հարավային Լիբանանի Սուլթանիա և Արզուն քաղաքների վրա, որոնք գտնվում են Իսրայելի սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունը։

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել նաև հարավային Լիբանանի Նաբաթիե և Նաբաթիե ալ-Ֆաուք քաղաքներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։

Բեյրութի հարավում գտնվող Ջնա շրջանում գտնվող թիրախի վրա Իսրայելի օդային հարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, իսկ Բեյրութի արևելքում գտնվող Այն Սաադե շրջանում գտնվող թիրախի վրա ավիահարվածի հետևանքով՝ երեք մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկրաշաժի հետևանքով զոհեր կան Քաբուլում․ մանրամասներ

Երկրաշաժի հետևանքով զոհեր կան Քաբուլում․ մանրամասներ Sat, 04 Apr 2026 12:53:20 +0400 Աֆղանստանի Քաբուլ նահանգում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով