Երկուշաբթի , 6 Ապրիլի 2026

Ինչո՞ւ էին քաղաքացիական հագուստով բերման ենթարկում Դավիթ Մինասյանին

Ինչո՞ւ էին քաղաքացիական հագուստով բերման ենթարկում Դավիթ Մինասյանին

Mon, 06 Apr 2026 12:45:58 +0400


Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հարցեր են ուղղել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ կապված քաղաքացիական հագուստով ոստիկանների գործողությունների հետ։

Հարցը վերաբերում էր Դավիթ Մինասյանի բերման ենթարկմանը․ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու են ոստիկանները գործել քաղաքացիական հագուստով և արդյոք նման ձևաչափը համապատասխանում է օրենքին։

Նախարարը, սակայն, հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Նա նշել է, որ հարցազրույց չի տալիս, իսկ լրագրողի պարզաբանմանը, թե խոսքը ճեպազրույցի մասին է, արձագանքել է, որ նման ձևաչափով ևս չի պատրաստվում պատասխանել հարցերին։

Արփինե Սարգսյանը նաև հավելել է, որ շտապում է նիստի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից

Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից Sat, 04 Apr 2026 18:28:58 +0400 Արդարադատությունն ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով