Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Մեկուսարանում ինքնասպան է եղել «Կրոկուսի» ահաբեկիչներից մեկը

Մեկուսարանում ինքնասպան է եղել «Կրոկուսի» ահաբեկիչներից մեկը

Mon, 06 Apr 2026 22:00:24 +0400


«Կրոկուս Սիթի Հոլ»-ում կատարված ահաբեկչության հանցագործներից մեկը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, Մոսկվայի մեկուսարանի խցում ինքնասպան է եղել:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։ «Յուսուֆզոդա Յակուբջոնի Դավլաթհոնը ինքնասպան է եղել Մոսկվայի մեկուսարանում», – ասել է գործակալության զրուցակիցը:

Չհրապարակելով մահացածի անունը՝ ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ապրիլի 6-ին մեկուսարանի խցում հայտնաբերվել է ցմահ ազատազրկման դատապարտվածը՝ առանց կյանքի նշանների:

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:

2026թ–ի մարտի 13–ին դատարանը «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են Tue, 20 Oct 2026 23:57:01 +0400 Ֆրանսիայում դատարանները …