Պատերազմը նորից կսկսվի․․․Թրամփը փոշմանե՞լ է
Wed, 08 Apr 2026 14:00:25 +0400

Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի դեմ ռազմական գործողություններին, եթե այն չկարողանա հասնել Վաշինգտոնի համար ընդունելի համաձայնագրի։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք շատ հեշտությամբ կվերադառնանք դրան», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Ըստ տեղեկությունների՝ բանակցություններում իրանական պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր