Մի բան պիտի պատմեմ Փաշինյանից․ ներողություն եմ խնդրում նախկին գործընկերներից
Wed, 08 Apr 2026 13:57:59 +0400

«Նիկոլ Փաշինյանը արտաքին լավ քաղաքականություն չի վարում, Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը լավ արտաքին քաղաքականություն է վարում։ Իրեն պարզապես թվում է, թե ինքը կարող է Թրամփի մոտ մանևրի, Մակրոնի մոտ մանևրի , Պուտինի մոտ, Եվրոպայում մանևրի և այլն»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Մի էպիզոդի մասին պիտի պատմեմ ու ներողություն եմ խնդրում իմ նախկին գործընկերներից։ Մի անգամ Նիկոլ Փաշինյանը եկավ խմբակցության հերթական հավաքին ու ասաց, թե խոսել է Իրանի նախագահի հետ։ Փաշինյանը մեզ ասաց, թե Իրանի նախագահին հարց է տվել՝ եթե մենք մտնենք Եվրամիության, իրենք խնդիր ունե՞ն, թե՞ չունեն։ Փաշինյանը մեզ ասաց, թե Իրանի նախագահը ասել է՝ ի՞նչ եք ասում, մենք ինչպես կարող ենք խնդիր ունենալ և այլն։ Այսինքն սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ պրն վարչապետը կամ մեզ էր հիմարի տեղ դնում, կամ իրոք ինքը լավ չի հասկանում։ Ի՞նչ, մենք չգիտե՞նք՝ ինչ է նշանակում պարսիկ ժողովուրդ, 6 հազար տարվա պետականություն ունեցող ժողովուրդ, պարսկական դիվանագիտություն։ Իսկ իրականում ես կարծում եմ, որ նա լավ էլ հասկանում էր ամեն բան, ուղղակի ուզում էր ցույց տալ մեզ, թե արխային եղեք, խնդիր չկա»,- ասել է Աղազարյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր