Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել

Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել

Wed, 08 Apr 2026 13:53:44 +0400


Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի առաջին օրը սպանված Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան 40-րդ օրվա կապակցությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել Թեհրանի Սուրբ Սարգիս մայր տաճարում։
Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

Սա յուրօրինակ հարգանքի տուրք և երախտագիտություն է Իրանում բնակվող հայերի անունից՝ ուղղված Գերագույն առաջնորդին, որին իրանահայ համայնքում խորապես հարգում և մեծարում էին։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, ինչպես նաև իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական ղեկավարներ։

Խամենեիի սպանությունից հետո Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանում ոչ մեկը չէր նվնվում` «ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի»

Իրանում ոչ մեկը չէր նվնվում` «ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի» Wed, 08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով