Կասեմ՝ որն է նրա ամենամեծ հանցագործությունը
Wed, 08 Apr 2026 15:05:57 +0400

«Այո, մենք Նիկոլին անվանում ենք ազգի թշնամի։ Դա այդպես է, որովհետև այն ամենը, ինչն ինքը անում է, չի արել և ոչ մի թշնամի այսքան ժամանակ»,- այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ակցիայի մասնակիցներից Էլեոնորա Մանանդյանը։
«Ոչ մի թշնամի չի կարողացել հաղթել հայերին, միայն դա դավաճանությամբ է հնարավոր դարձել, դրա համար եմ մենք Նիկոլին անվանում ենք թշնամի։ Մենք անվանում ենք Նիկոլին հանցագործ։ Շատ է խոսվել նրա տարբեր մանր հանցագործությունների մասին, բայց ամենամեծը՝ տարածքային ամբողջականության խախտումն է և պետական դավաճանությունը։ Նա մեղսագործ է։ Ու սա ես ասում եմ որպես ինքս հոգևոր ճանապարհով զարգացող մարդ»,- ասել է ակցիայի մասնակիցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր