Հինգշաբթի , 9 Ապրիլի 2026

Տիկին Վարդապետյանը թող իջնի ներքև

Տիկին Վարդապետյանը թող իջնի ներքև

Thu, 09 Apr 2026 13:32:56 +0400


Գրել էինք, որ Գլխավոր դատախազության շենքի դիմաց մի խումբ հասարակական ակտիվիստներ, հիմնականում կանայք, խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի։

Ակցիայի մասնակիցների թվում է նաև «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը, որի նախաձեռնած դրամահավաքների շնորհիվ բազմաթիվ երեխաներ հաղթահարել են ծանր հիվանդություններ և ստացել կյանքի հնարավորություն։

Հովհաննիսյանի խոսքով՝ Դավիթ Մինասյանն ունի առողջական լուրջ խնդիրներ և զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից։ Նա ընդգծել է, որ ակցիայի մասնակիցները հավաքվել են՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ներկայացնելու իրենց պահանջը՝ ազատ արձակել երիտասարդին կամ գոնե նրա նկատմամբ կիրառել ավելի մեղմ խափանման միջոց, օրինակ՝ տնային կալանք։

Ակցիայի ընթացքում դատախազության ներկայացուցիչները առաջարկել են երկու մասնակցի մուտք գործել շենք և իրենց նամակը փոխանցել համապատասխան պաշտոնյային։ Սակայն ցուցարարները նշել են, որ իրենց հիմնական նպատակը ոչ թե նամակ փոխանցելն է, այլ անձամբ գլխավոր դատախազի հետ հանդիպելը։ «Պահանջում և խնդրում ենք, որ տիկին Վարդապետյանն իջնի ներքև»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանում ոչ մեկը չէր նվնվում` «ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի»

Իրանում ոչ մեկը չէր նվնվում` «ինչ ուզում է լինի` միայն թե պատերազմ չլինի» Wed, 08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով