Եվս մեկ կորուստ․ նախկին ԱԳ նախարարը մահացել է ստացած վերքերից
Fri, 10 Apr 2026 10:00:53 +0400

Անցյալ շաբաթ ավիահարվածի ժամանակ ստացած վնասվածքներից երեկ երեկոյան մահացել է Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Խարազին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը բարեփոխիչ նախագահ Մոհամմադ Խաթամիի օրոք, իսկ ավելի ուշ՝ սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի արտաքին գործերի խորհրդականի պաշտոնը։
2022 թվականին նա «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ Թեհրանն «ունի միջուկային ռումբ արտադրելու տեխնիկական միջոցներ, բայց Իրանը դեռևս որոշում չի կայացրել այն կառուցելու վերաբերյալ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր