Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Դատարանները Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ աշխատակիցների պայմանագրերը լուծելու հրամանները անվավեր են ճանաչում

Դատարանները Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ աշխատակիցների պայմանագրերը լուծելու հրամանները անվավեր են ճանաչում

Fri, 10 Apr 2026 11:34:49 +0400


ՀՀ դատարանները` Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամանները, անվավեր են ճանաչում:

Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում` հօգուտ աշխատակիցների, բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչը ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին:

Հիշեցնենք նաև, սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազնցող մասը` շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ, Տաշիր խումբը իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016 – 2025 թվականներին:

Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը նույնպես չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է Տաշիր խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերվում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով, աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել:

Ստացվում է, որ ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին, առանց նրանց հետ համաձայնեցնելու:

Արդեն պարզ է` թե ինչ նպատակների է ծառայելու ՀԷՑ – ը…..

ՀԷՑ Վերասկողական կոմիտե

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը Thu, 16 Apr 2026 11:23:24 +0400 «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը …