Միլանում որոշում են կայացրել

Միլանում որոշում են կայացրել

Fri, 10 Apr 2026 22:45:35 +0400


Միլանի «Ինտերը» նախատեսում է շարունակել համագործակցությունը թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ։ Ակումբը գոհ է ռումինացի մասնագետի աշխատանքից և պատրաստվում է երկարաձգել նրա գործող պայմանագիրը՝ այն ուժի մեջ պահելով մինչև 2028 թվականի ամառ։

La Gazzetta dello Sport-ի պնդմամբ, միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ամրապնդել համագործակցությունը մարզչի հետ՝ հաշվի առնելով նրա աշխատանքի արդյունքները և թիմի զարգացումը։

Հիշեցնենք, որ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի հունիսին՝ սկզբնական պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բամակցությունները կոորդինացնում է Մոջթաբա Խամենեին․ Իրանի ԱԳՆ

Բամակցությունները կոորդինացնում է Մոջթաբա Խամենեին․ Իրանի ԱԳՆ Fri, 08 May 2026 18:00:38 +0400 Իրանի ԱԳ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով