Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Sun, 12 Apr 2026 19:30:17 +0400


Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ քանդել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին: Այս մասին հայտնում է Արցախի թեմը:

՛՛Սրտի խորը ցավով և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը:

Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթները

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթները Thu, 09 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով