Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Սրտիկներին չխաբվեք

Սրտիկներին չխաբվեք

Wed, 15 Apr 2026 09:00:01 +0400


Սրանց յուրաքանչյուր արարքին պետք է նայել հունիսի 7-ի պրիզմայով: Դա կօգնի հասկանալ այս իշխանությունների պահվածքի եւ արարքների շարժառիթները: Եթե կարճ ձեւակերպենք, ապա երկու գործոն է այժմ դեր խաղում` ումից են իրենք ամենից շատ վախենում եւ ինչպես են փորձում վախի մթնոլորտ ձեւավորել երկրում:

Դատելով քրեական մեթոդներ կիրառելու գործիքակազմից, սրանք ամենից շատ վախենում են Սամվել Կարապետյանի ուժից: Այնքան են վախենում, որ 40 օրական երեխա ունեցող կնոջն են անգամ ձերբակալում` նրան մեղադրելով բարեգործության մասին օրենքը խախտելու համար: Որպեսզի հասկանաք` այդ ձերբակալության աբսուրդայնությունը, ընդամենը նշեմ, որ ձերբակալության եւ կալանքի մեթոդը կիրառելու անհրաժեշտություն բացարձակապես չկար: Առհասարակ` աշխարհում նույնիսկ մարդասպաններին չեն ձերբակալում, մինչեւ դատարանի կողմից դատավճռի արձակումը, իսկ մեզանում ինչ-որ մեկի հետ մի անմեղ զրույցի համար կարող են կրծքի երեխա ունեցողին բանտ տանել:

Նիկոլական Հայաստանում կալանքը պատժամիջոց է, կիրառվում է բոլոր այլախոհների ու իրենց չենթարկվողների նկատմամբ: Դա Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի «գործիքն» է: Այս գործիքի կիրառումից նրան եւ իր իրավապահներին ոչինչ հետ չի պահում` տարեց մարդ կլինի իրենց առաջ, թե նոր-նոր չափահաս դարձած անձ, հիվանդ կլինի, թե կերակրող մայր, հարգված գիտնական, թե հայրենիքի համար կյանքը դրած զինվորական` սրանց համար ոչ մի նշանակություն չունի: Ազգի կեսին կալանավորել են, մյուս կեսին պատրաստվում են կալանավորել, եթե, իհարկե, ՔՊ անդամ չէ կամ ՔՊ համակիր: Բայց աբսուրդը տասնապատկվում է նրանով, որ այդ բոլորն անում են զօրուգիշեր սիրուց ու համերաշխությունից, ատելության դեմ պայքարից խոսելով, սրտիկներ ցույց տալով, երգուպարով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան էլ ցույց տան՝ չեն վախենում, փաստերն ասում են՝ վախենում են

Ինչքան էլ ցույց տան՝ չեն վախենում, փաստերն ասում են՝ վախենում են Wed, 15 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով