Հինգշաբթի , 16 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Օրինականության քերթողահոր ասպատակությունները

«Հրապարակ»․ Օրինականության քերթողահոր ասպատակությունները

Thu, 16 Apr 2026 08:05:22 +0400


Ժողովրդավարության, օրինականության ինքնահռչակ քերթողահայր Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հերթական անգամ օրենք խախտեց՝ այն ստորադասելով նախընտրական քարոզչության իր փիառին։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ Փաշինյանը թիվ մեկ օրենսդիր ամբիոնից գերազանցեց ԱԺ կանոնակարգ օրենքով հատկացված ժամանակը, որը սահմանված է կառավարության ծրագրի կատարողականի զեկույցը ներկայացնելու համար։ ԱԺ կանոնակարգ օրենքի 127-րդ հոդվածով այդ զեկույցի համար հատկացված է մեկ ժամ, Փաշինյանը դա գերազանցեց եւս կես ժամով: Ավելին, նա նաեւ ընդմիջման համար հատկացված 30 րոպեն օգտագործեց իր նախընտրական ելույթի համար՝ արհամարհելով խորհրդարանի դերն ու կարգավիճակը։

Իսկ կոճակ սեղմող ուսապարկերից որեւէ մեկը չհանդգնեց ըմբոստանալ եւ շեֆին բերել օրինականության դաշտ, ճիշտ հակառակը՝ քծնական ժպիտով փորձում էին ցույց տալ, թե ինչքան են կարեւորում Փաշինյանի ելույթը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանը երիտասարդության համար լուզեր է` մարդ, որն ամեն բան տապալել է

«Հրապարակ»․ Փաշինյանը երիտասարդության համար լուզեր է` մարդ, որն ամեն բան տապալել է Wed, 15 Apr …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով