Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին

Խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին

Fri, 17 Apr 2026 23:15:08 +0400


Ապրիլի 17-ին՝ ժամը 13։49-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր

«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Sun, 26 Apr …