Ինչո՞ւ է Թրամփը դեմ եղել իրանական Խարգ կղզին գրավելուն
Sun, 19 Apr 2026 12:30:08 +0400

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է եղել Իրանի Խարգ կղզին գրավելու ցամաքային գործողություն սկսելուն։
Նա մտավախություն է ունեցել, որ ցամաքային գործողության սկսումը կարող է մարդկային մեծ կորուստների հանգեցնել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հրապարակման, ԱՄՆ նախագահին հավաստիացրել են, որ ցամաքային գործողություն սկսելու դեպքում՝ կհասնեն հաջողության։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը գտել է, որ այդ դեպքում ամերիկացի զինվորականները կարող են դյուրին թիրախ դառնալ եւ անթույլատրելի կորուստներ կարող են լինել ամերիկյան բանակի համար։
Հիշեցնենք, որ Խարգ կղզում են գտնվում իրանական հիմնական նավթային տերմինալները։ Թրամփը բազմաթիվ անգամներ Իրանական վերջին էսկալացիայի ժամանակ սպառնացել էր, որ կգրավի Խարգ կղզին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր