Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում

Այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում

Sun, 19 Apr 2026 22:00:37 +0400


Բոլորը քննարկում են Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի «վերամիավորումը» Գյումրիում: Նրանք համենայն դեպս զբոսնել են միասին, թեեւ կարծես թե պաշտոնապես չկա միավորման մասին որեւէ հայտարարություն: Բոլոր դեպքերում, թերեւս սա չէ կարեւորը:

Կարեւորը եղել է Ազգային Ժողովում, երեք օր առաջ, երբ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փաստացի բարձրաձայնել է աննապադեպ մեղադրանք Նիկոլ Փաշինյանի հասցեին, որ ինքն է եղել հարավային ուղղությամբ արցախյան ճակատի պատասխանատուն՝ որպես Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար, քանի որ այդ ուղղությունը եղել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ ենթակայության ներքո:

Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի արձագանքել դրան, ըստ էության: Թերեւս այն պատճառով, որ հնարավոր չէ պատասխանել առօրյա պոռթկումների տրամաբանությամբ: Ուրեմն ինչ է պետք անել: Հնարավորինս չեզոքացնել ինֆորմացիոն միջավայրը:: Ինչպե՞ս: Օրինակ գնալով մի քայլի, որը կգրավի մեծ ուշադրություն:

Ահա թերեւս այս հարցն է, որ Նիկոլ Փաշինյանին օգնում է լուծել Աննա Հակոբյանը՝ Գյումրիում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աննա Հակոբյան, մի հերքում էլ Դանիել Իոաննիսյանի հայցի առիթով տարածիր

Աննա Հակոբյան, մի հերքում էլ Դանիել Իոաննիսյանի հայցի առիթով տարածիր Fri, 24 Apr 2026 22:45:59 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով