Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Տոմսերի կեղծմամբ զբաղվող ինչ խմբավորում է բացահայտվել

Տոմսերի կեղծմամբ զբաղվող ինչ խմբավորում է բացահայտվել

Mon, 20 Apr 2026 22:45:36 +0400


Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, իրավապահները բացահայտել և վնասազերծել են հանցավոր խմբավորում, որը զբաղվում էր ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հանդիպումների տոմսերի կեղծմամբ։

Տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակել է Le Parisien պարբերականը, խարդախության հետևանքով տուժել է շուրջ 2000 երկրպագու, իսկ պատճառված ընդհանուր վնասը գնահատվում է մոտ 40 հազար եվրո։ Մարտի սկզբին գործն ավարտին է հասցրել Փարիզի կիբերոստիկանությունը՝ BL2C, որը բացահայտել է մոտ երկու տարի շարունակ գործող լայնածավալ խարդախության սխեման։

Գործով գլխավոր կասկածյալը 22-ամյա Աինիս Դ.-ն է։ Նա սոցիալական ցանցերում ստեղծել էր կեղծ տոմսերի վաճառքի համակարգ՝ առաջարկելով ինչպես Պարկ դե Պրենս մարզադաշտում կայանալիք տնային խաղերի, այնպես էլ արտագնա հանդիպումների տոմսեր։ Երկու տարվա ընթացքում նրա ստեղծած էջը հավաքել էր ավելի քան 13 հազար հետևորդ, որոնք վստահել էին կեղծ վաճառքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով