ՌԴ-ում խնդրել են, որ Հռոմի պապն օգնի վերանորոգել գյուղի ճանապարհը

ՌԴ-ում խնդրել են, որ Հռոմի պապն օգնի վերանորոգել գյուղի ճանապարհը

Tue, 21 Apr 2026 16:00:10 +0400


Բաշկորտոստանի (ՌԴ) Բորիսկոնո գյուղի բնակիչները բավականին տարօրինակ որոշում են կայացրել։

Ըստ ռուսական ԶԼՄների, նրանք դիմել են Վատիկանին՝ գյուղական ճանապարհի վերանորոգման հարցում օգնություն խնդրելու համար, որը, նրանց խոսքով, տեղական իշխանությունները չեն կարողանում ապահովել գրեթե տասը տարի։

Իրենց նամակում նրանք նկարագրել են, թե ինչպես է տրանսպորտը կաթվածահար լինում անձրևառատ եղանակների ժամանակ, շտապօգնության մեքենաներն ու դպրոցական ավտոբուսները դժվարանում են երթևեկել։

Դիմումը նաև ուղարկվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կոթի գյուղի իշխանամետ քվեարկության պատճառները

«Հրապարակ»․ Կոթի գյուղի իշխանամետ քվեարկության պատճառները Thu, 11 Jun 2026 10:15:22 +0400 Նոյեմբերյան համայնքի Կոթի …