Գիտենք՝ ինչպես կավարտվի այս ամենը․ Պուտինը վստահ է հաղթանակի մեջ
Tue, 21 Apr 2026 18:30:09 +0400

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու հարցում։
Երեքշաբթի օրը համայնքային հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ նա նշել է, որ մարտական գործողությունները մնում են բարդ և վտանգավոր, բայց Ռուսաստանը հետևողականորեն շարժվելու է իր նպատակներին հասնելու ուղղությամբ։
«Մենք գիտենք, թե ինչպես է այս ամենը ավարտվելու։ Մենք հրապարակային հայտարարություններ չենք անի, այլ կիրականացնենք մեր առջև դրված նպատակները։ Վստահ եմ, որ դրանք կիրականացվեն», – ասել է Պուտինը։
Մեկնաբանելով այն կարծիքը, որ «հակառակորդը նույնպես» վստահ է արդյունքի հարցում, նա հավելել է, որ նրանք «պարզապես մտածում են, թե ինչպես ձևակերպել այդ ամենը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր