Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Թրամփը վատ օրեր է կանխատեսում Իրանի համար

Թրամփը վատ օրեր է կանխատեսում Իրանի համար

Wed, 22 Apr 2026 13:00:26 +0400


Իրանը ֆինանսական փլուզման եզրին է՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է իր TruthSocial էջում։

«Իրանը ֆինանսական փլուզման եզրին է։ Նրանք պահանջում են Հորմուզի նեղուցի անհապաղ բացում. միջոցների լուրջ պակաս կա։ SOS!!!»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը օրական կորցնում է 500 միլիոն դոլար։ Թրամփը նշել է, որ իրանցի ոստիկաններն ու զինվորականները «գանգատվում են չվճարված աշխատավարձերից»։

Հիշեցնենք, ժամեր առաջ Թրամփը հրամայել էր երկարաձգել Իրանի հետ հրադադարը։ Թեհրանը մերժել էր՝ միակողմանի որոշումն անիմաստ ու ժամանակ շահելու միջոց համարելով։ Իրանում խոստացել են նաև, որ հարկ եղած դեպքում ռազմական պատասխան տալ հնարավոր ագրեսիայի դեպքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի փոխնախագահին մերժել են․ Ավստրիա չի կարող այցելել

Իրանի փոխնախագահին մերժել են․ Ավստրիա չի կարող այցելել Mon, 14 Sep 2026 11:00:09 +0400 Իրանի …