Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Թշնամին հերթական անգամ փորձում է ստորացնել մեզ

Թշնամին հերթական անգամ փորձում է ստորացնել մեզ

Thu, 23 Apr 2026 09:30:13 +0400


Ստեփանակերտի Աստվածածնի Հովանու մայր տաճարը քաղաքի հպարտությունն էր, նրա քրիստոնեական հավատի և ազգային վերազարթոնքի խորհրդանիշը: Այն քաղաքի ուժի կենտրոնն էր, կառուցված էր Սուրբ Զվարթնոցի նմանությամբ և հայոց ավանդական բերդերի ամրությամբ:

Պատահական չէ, որ քաղաքը զավթած թշնամական հրոսակների համար այն աչքի փուշ էր, նրա հայ և քրիստոնեական էության մասին ամեն օր հիշեցնող կենդանի վկայություն: Վերջին օրերին նրանք ավերել են այս հոյակերտ տաճարը, որի կառուցման մեջ հազարավոր հայ մարդկանց տաղանդ ու ջանք էր դրվել, որի պատերի մեջ տասնյակ հազարավոր հայ մարդիկ էին աղոթել, հազարները մկրտվել և պսակադրվել: Ավերելով այն, թշնամին փորձում է հերթական անգամ ստորացնել մեզ, խլել մեր հիշողությունը և մեր պատիվը, մեր կորուստի ցավը դարձնել առավել անտանելի:

Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում: Հատուցում, որպեսզի սա շարունակ չկրկնվի մեզ հետ, որպեսզի մեզնից չխլեն ամենաթանկը՝ մեր հույսն ու հավատը: Այդ հատուցումը գալու է, և այն կգա, եթե մենք գիտակցենք, թե մեզ բոլորիս իրականում ինչ է սպառնում, եթե մենք չթոթափենք մեր վախերը, ազատվենք մեր մեջ սողոսկած թշնամու հլու կամակատարներից, համախմբվենք, ու նորից գործենք որպես միասնական ազգ:

Ավետիք Չալաբյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Տիգրան Մեծի թագավորության քարտեզում Թուրքիա, Ադրբեջան եւ Ռուսաստան են նկարել

«Հրապարակ»․ Տիգրան Մեծի թագավորության քարտեզում Թուրքիա, Ադրբեջան եւ Ռուսաստան են նկարել Tue, 15 Sep 2026 …