Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Thu, 23 Apr 2026 11:39:42 +0400


«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի ապրիլի 09-ի թիվ ՑՊ-042-04/26, ՑՊ-043-04/26 և ՑՊ-044-04/26 որոշումների համաձայն:

Ցուցակման պահից թույլատրվում է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը:
Պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալներն են՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, 2,000,000 ԱՄՆ դոլար և 2,000,000,000 ՀՀ դրամ: Թողարկումները համապատասխանաբար ունեն 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքներ, 10.25%, 5.5% և 10.00% տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքներ, ինչպես նաև 24 ամիս շրջանառության ժամկետ:
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

info@amiobank.am | 010 59 20 20 | 🌐 amiobank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դեպի որ երկիր պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը. հարցման արդյունքներ

Դեպի որ երկիր պետք է ուղղվի Հայաստանի ինտեգրման վեկտորը. հարցման արդյունքներ Thu, 30 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով