Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Խոշոր սկանդալ՝ Բաքվում․ 8 սպա է ձերբակալվել

Խոշոր սկանդալ՝ Բաքվում․ 8 սպա է ձերբակալվել

Fri, 24 Apr 2026 21:30:38 +0400


Բաքվում կալանավորվել են Զորահավաքի և զորակոչի պետական ծառայության ութ պաշտոնյաներ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին գլխավոր հակակոռուպցիոն վարչության կողմից անցկացված գործողության շրջանակներում։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ սպաները որպես կաշառք ստացել են տարբեր չափի գումարներ՝ առանձին անձանց ռազմական վարժական հավաքներին մասնակցելուց ազատելու, զինվորական ծառայությունից տարկետում տալու, երկրից դուրս գալու սահմանափակումներ չկիրառելու և նման այլ գործողությունների դիմաց:

Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ զինվորականները գործել են նախնական համաձայնությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է․ Կիմա Ավդալյան

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է․ Կիմա Ավդալյան Fri, 17 Apr 2026 22:33:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով