Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

ՊՆ նախարարին սպանել են․ դաժան մարտեր են Մալիում

ՊՆ նախարարին սպանել են․ դաժան մարտեր են Մալիում

Mon, 27 Apr 2026 10:00:57 +0400


Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան սպանվել է։ Այս մասին ORTM հեռուստաալիքով հայտարարել է կառավարության խոսնակ Իսա Ուսման Կուլիբալին։ Նա հայտնել է, որ նախարարի նստավայր է մոտեցել մահապարտ ահաբեկչի վարած պայթուցիկներով լի մեքենան։

Կամարան կռվել է հարձակվողների դեմ՝ սպանելով նրանցից մի քանիսին, բայց վիրավորվել է։ Նա հոսպիտալացվել է և այնտեղ մահացել։ Մալիում երկօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Ալ Ջազիրան նշում է, որ Կամարան կենտրոնական դեմք էր Մալիում իշխանությունը զավթած ռազմական կառավարության մեջ, որը 2020 և 2021 թվականների երկու անընդմեջ հեղաշրջումներից հետո զավթել էր իշխանությունը։ «Նա իշխող ռազմական ղեկավարության ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր և որոշների կողմից համարվում էր Մալիի հնարավոր ապագա առաջնորդ», – գրում է հեռուստաալիքի լրագրողը։

Նաև նշվում է, որ Կամարան երկրում ռուսական «Աֆրիկյան կորպուսի» (նախկինում՝ «Վագներ» ՌՄԿ) ներկայության հիմնական լոբբիստներից մեկն էր։ Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, հղում անելով Կամարայի ընտանիքին և կառավարության աղբյուրներին, նախարարը, նրա երկրորդ կինը և երկու թոռները զոհվել են մայրաքաղաք Բամակոյի արվարձաններից մեկում՝ Կաթիում գտնվող իր նստավայրի մոտ, մեքենայի պայթյունի հետևանքով։

Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, տուարեգների ապստամբական խումբը՝ «Ազավադի ազատագրման ճակատը» (FLA), հայտարարեց իրենց նախկին ամրոցը՝ Կիդալ քաղաքը գրավելու մասին, որը 2023 թվականից գտնվում է կառավարության վերահսկողության տակ։

Ապրիլի 26-ին տուարեգները հայտարարեցին Մալիի կառավարությանը աջակցող ռուս վարձկանների հետ «համաձայնագրի» կնքման մասին, որի համաձայն՝ Մալիի բանակը և նրա ռուս դաշնակիցները՝ «Աֆրիկյան կորպուսը», կարող են լքել Կիդալի մոտ գտնվող իրենց պաշարված ճամբարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին Sun, 26 Apr 2026 16:45:40 +0400 Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով