Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում

Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում

Tue, 28 Apr 2026 21:15:01 +0400


Ապրիլի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:02-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12։02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր երկրաշարժ՝ Ադրբեջանի ափերի մոտ

Նոր երկրաշարժ՝ Ադրբեջանի ափերի մոտ Wed, 15 Apr 2026 09:30:41 +0400 Կասպից ծովում տեղի է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով