Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Օդային աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Օդային աղետի հետևանքով զոհեր և վիրավորներ կան

Wed, 29 Apr 2026 16:30:04 +0400


ABC Australia-ն հաղորդում է, որ Ավստրալիայում՝ Ադելաիդայից հյուսիս գտնվող օդանավակայանում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել։

Չորս տեղանոց Diamond DA42 ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել, բայց բախվել է անգարին։ Հարվածի հետևանքով առաջացել է խոշոր հրդեհ, որը հետագայում մարվել է։

Ոստիկանությունը հայտնել է, որ օդաչուն և ուղևորը զոհվել են։ Վթարի պահին անգարում գտնվող տասնմեկ մարդ վիրավորվել է։

Հրդեհը վնասել է նաև անգարում գտնվող երեք ինքնաթիռ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Sun, 25 Oct 2026 18:45:50 +0400 Ավտովթարի …