Թրամփի գոլֆ ակումբում տեղադրվել է Թրամփի բրոնզե արձանը
Thu, 30 Apr 2026 01:30:22 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող Trump National Doral գոլֆ-առողջարանում տեղադրվել է նախագահ Թրամփի բրոնզեձույլ արձանը։ Այս մասին հայտնում է Golfweek հանդեսը։ Պրոֆեսիոնալ գոլֆի մարզիկ Մավերիկ Մաքինլին հայտարարել է պարբերականի հետ զրույցում որ արձանը չափից դուրս բարձր է եւ չափից դուրս ոսկեզօծ։ Արձանի հեղինակը Ալան Քոթրիլոմն է։ Պատկերված է նախագահ Թրամփը՝ 24 թվականին նրա դեմ տեղի ունեցած մահափորձից հետո։ Արձանի բարձրությունը պատվանդանով 6,7 մետր է, առանց պատվանդանի՝ 4,5 մետր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր