Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Փաստաբան Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է

Փաստաբան Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է

Thu, 30 Apr 2026 12:39:22 +0400


Հայտարարություն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած տեսանյութի առնչությամբ
——————–
Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տարածված տեսանյութին, որը նաև լայն տարածում է գտել լրատվական կայքերում և վերջիններիս կողմից նշվում է նաև անձի տվյալները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նելլի Մինասյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի 13.05.2025 թվականի թիվ 9/11֊Ա որոշմամբ դադարեցվել է: Որոշումն ուժի մեջ է մտել 22.06.2025 թվականին:

Փաստաբանների պալատի խորհուրդը Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցրել է այն հիմքով, որ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Թեև Նելլի Մինասյանը Փաստաբանների պալատի խորհրդի նշված որոշումը բողոքարկել է դատական կարգով, սակայն Խորհրդի նշված որոշումը կատարում չի նախատեսում և օրինական ուժ մեջ մտնելու պահից արդեն իր իրավական հետևանքն ունեցել է, որպիսի պայմաններում էլ Նելլի Մինասյանի անունը հանվել է փաստաբանների ցուցակից:

ՀՀ փաստաբանների պալատ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է հասկանալ՝ ինչից ես պաշտպանվում

Պետք է հասկանալ՝ ինչից ես պաշտպանվում Mon, 31 Aug 2026 11:59:13 +0400 Փաստաբան Արամ Օրբելյանն …