Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Նիկոլ Փաշինյանը «մոռացավ» նվիրողի մասին նշել

Նիկոլ Փաշինյանը «մոռացավ» նվիրողի մասին նշել

Thu, 30 Apr 2026 20:45:27 +0400


Նիկոլ Փաշինյանը ապրիլի 26-ին Տավուշ այցի ժամանակ Իջևան համայնքի Խաշթառակ գյուղում, ուղիղ եթերում հանգամանալի ներկայացրեց, որ 2024 թվականի ջրհեղեղից Խաշթառակի կամուրջը շարքից դուրս է եկել, կառուցված ժամանակավոր կամուրջն էլ վարարած Աղստև գետը քշել է։ Ն․ Փաշինյանը երկար գովեց Խաշթառակի նորակառույց, երկկողմանի երթևեկի համար նախատեսված, նաև հետիոտնի անցուղի ունեցող կամուրջը, նշեց, որ այն կառուցվել է Ախթալայում գործարկված կամրջի նմանությամբ։ Փաշինյանը լայվով ներկայացրեց նաև նմանատիպ, Գանձաքար-Իծաքար ճանապարհին, Հախում գետի վրա գործարկված, պողպատե սեկցիաներով կամուրջը, սակայն ոչ մի խոսք չասաց, որ այդ կամուրջները իրանական ընկերությունն է կառուցել։ Փաշինյանը խոսելով Ախթալայում կառուցված կամրջի մասին՝ «մոռացավ» ասել, որ Ախթալայի կամուրջը Իրանի նվերն է Հայաստանին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը փորձում է Ֆրանսիայի նախագահի միջոցով լցնել Գյումրու Վարդանանց հրապարակը

Փաշինյանը փորձում է Ֆրանսիայի նախագահի միջոցով լցնել Գյումրու Վարդանանց հրապարակը Thu, 30 Apr 2026 20:37:16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով