Թուրքիայում աղքատության և սովի շեմն աճում է․ զեկույց
Fri, 01 May 2026 13:00:03 +0400

«Türk-İş» արհմիության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Թուրքիաjում կյանքի արժեքը շարունակել է կտրուկ աճել։
Ըստ այդմ՝ չորս հոգուց բաղկացած մեկ տնային տնտեսության համար սովի շեմը (միայն սննդի ծախսերը) հասել է 34.586 լիրայի (թուրքական արժույթ) (765$), իսկ աղքատության շեմը (հիմնական կարիքների ծախսերը)՝ 112.660 լիրայի (2.493$), հայտնում է Ermenihaber-ը։
Միայնակ աշխատողի նվազագույն կյանքի ծախսն էլ կազմել է 44.802 լիրա (991$)։
Հետազոտության մեջ նշվում է նաև, որ սննդի ամսական գնաճն ապրիլին ավելացել է 5.47%-ով, իսկ տարեկան գնաճը կազմել է մոտ 43.9%։ Փորձագետների գնահատմամբ՝ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ երկրում սոցիալ-տնտեսական ճգնաժամը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր