Հայտնաբերվել են արքայադուստր Դիանայի գաղտնի աուդիոձայնագրությունները

Հայտնաբերվել են արքայադուստր Դիանայի գաղտնի աուդիոձայնագրությունները

Fri, 01 May 2026 17:30:31 +0400


Առաջին անգամ կհրապարակվեն արքայադուստր Դիանայի՝ նոր հայտնաբերված գաղտնի աուդիոձայնագրությունները։ Դրանցում արքայադուստրը անկեղծ խոսում է ամուսնու՝ բրիտանական ներկայիս միապետ Չարլզ 3-րդի, արքայազն Էնդրյուի, Չարլզի եւ Քամիլա Պարկեր Բոուլզի հարաբերությունների մասին։ Ձայնագրությունները կհրապարավեն այքայադուստր Դիանայի մասին նոր նկարահանված վավերագրական սերիալում։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Համաձայն հրապարակման, Love Monday պրոդյուսերական ընկերությունը հայտնաբերել էր այդ ձայնագրությունները դեռ 1991 թվականին։ Դիանան դրանցում զրուցում է իր ընկերներից Ջեյմս Քոլթուրսթի հետ։ Այդ ձայնագրությունների հիման վրա Էնդրյու Մորթոնը գրել էր «Դիանա․ պատմություն՝ առաջին դեմքից» գիրքը։ Ձայնագրությունների ընդհանուր տեւողությունը կազմում է 5 ժամ։ Սերիալը ամենայն հավանականությամբ կկրի «Դիանա․ չասված ճշմարտություն» վերանգիրը։ Հեղինակները նշում են, որ նախագիծը մարտահրավեր կնետի բոլոր նրանց, ովքեր ամեն բան պատկերացնում են պարզեցված ձեւով եւ հակված են կարծել, թե արքայադուստր Դիանան պարզապես հանգամանքների զոհ է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում

Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Fri, 08 May 2026 21:45:58 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով