Մեծածավալ հատուկ գործողություն Թուրքիայում․ կա մոտ 200 ձերբակալված
Sat, 02 May 2026 17:00:59 +0400

Թուրքիայում միաժամանակվա մեծածավալ հատուկ գործողություն է իրականացվել 16 նահանգներում՝ ընդդեմ կազմակերպված հանցավորության։ Այս մասին հայտնում է այդ երկրի ՆԳ նախարարությունը։ Կազմակերպված հանցախմբերին, ըստ հաղորդման, կործանիչ հարված է հասցվել։ Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է կազմակերպված հանցավորության հետ կապ ունենալու կասկածանքով 198 անձ։ Վերջիններիս բանկային հաշիվներին ընդհանուր առմամբ փոխանցված է եղել 3,5 միլիարդ թուրքական լիրա։ Հանցախմբերը խաբեությամբ կողոպտել են քաղաքացիներին, քողարկվելով «ներդրումային խորհրդատուի» անվան ներքո։ Նաեւ՝ անօրինական եկամուտ են ստացել վախեցնելու եւ ճնշում գործադրելու միջոցով։
Բացի այդ, ձերբակալվածները կասկածվում են նաեւ թմրավաճառության, անօրինական բուքմեյքերական գործարքներ կատարելու, անօրինական ֆինանսական միջնորդի ծառայություններ մատուցելու, պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ այլ ծանր հանցագործություններում։ Արդեն իսկ որոշում է կայացվել ձերբակալվածներին պատկանող 24 անշարժ գույք 16 շարժական գույք եւ 1060 բանկային հաշիվ առգրավելու։ Գործողություններն ընդդեմ կազմակերպված հանցավոր խմբավորումների, շարունակվում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր