Նիկոլը միակն է, որ դա անում է
Tue, 05 May 2026 12:30:56 +0400

ՀՀԿ-ի կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում կոշտ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։
Նրա գնահատմամբ՝ գործող վարչապետը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը և դրսևորում է հակասական վարքագիծ՝ լինելով խիստ երկրի ներսում, սակայն թույլ՝ արտաքին քաղաքական հարաբերություններում։ Աշոտյանի խոսքով՝ այլ երկրների ավտորիտար ղեկավարները փորձում են ուժեղ դիրքերից հանդես գալ նաև արտաքին դաշտում, մինչդեռ Հայաստանի դեպքում նման մոտեցում չի նկատվում։
Ընդդիմադիր գործիչը նաև նշել է, որ եթե իշխանությունները նույնիսկ ներսում կիրառեին խիստ մեթոդներ, բայց միաժամանակ կարողանային ապահովել ազգային շահերի պաշտպանությունը՝ ներառյալ Արցախի և Սյունիքի անվտանգությունը, ինչպես նաև ուշադրություն դարձնել ազգային արժեքներին, այդ թվում՝ եկեղեցուն, ապա իրավիճակը կարող էր այլ կերպ գնահատվել։
«Ավտորիտար ղեկավարներ տարբեր տեղերում կան, Նիկոլը միակ ավտորիտար ղեկավարն է, որ երկրի ներսում ավտորիտար է, երկրից դուրս՝ փիսիկ»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր