Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Ուկրաինան հարձակվել է Մոսկվայի վրա․ սարսափելի հետևանքներ կան

Ուկրաինան հարձակվել է Մոսկվայի վրա․ սարսափելի հետևանքներ կան

Thu, 07 May 2026 17:00:52 +0400


Անցած գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի ռազմական և ռազմավարական օբյեկտների վրա:

Նախնական թիրախ է դարձել Նարո-Ֆոմինսկի Նարա արտադրական և լոգիստիկ համալիրը, որը պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը մայրաքաղաքին մոտենալիս խոցել են 28 անօդաչու թռչող սարք, որոնցից 11-ը խփվել է առավոտյան:

Տեղի բնակիչները հայտնել են Նարո-Ֆոմինսկում և շրջակա տարածքում գիշերը տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին:

Նախնական տեղեկությունների համաձայն, հարձակման թիրախ կարող էր լինել ռուսական ռազմական ռեսուրսների պահեստավորման և բաշխման համար օգտագործվող ռազմական լոգիստիկ համալիրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան

Հատուկ այն դեգեներատների համար, ովքեր ասում են՝ Թուրքիայի կողմից երբեք սպառնալիք չի եղել. Արա Պողոսյան …