Երբ տրամաբանությունից դուրս են խոսում, հարցնում են՝ սու՞նկ ես կերել

Երբ տրամաբանությունից դուրս են խոսում, հարցնում են՝ սու՞նկ ես կերել

Fri, 08 May 2026 16:15:20 +0400


Սունկ ուտելն ու հալյուցինացիաներ ունենալը քաղաքական խոսույթ է։ Երբ Սամվել Կարապետյանը Փաշինյանին ասում է՝ էլի սունկ է կերել, դա նշանակում է, որ Փաշինյանը իրականությունից կտրված մարդ է։ Սա քաղաքական հաղորդակցության դասական օրինակ է, երբ կողմերից մեկը ներկայացնում է մյուսին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տրամաբանական չեն և կտրված են իրականությունից, սա է բովանդակությունը։ Քաղաքական դաշտում ամեն ժամ այդ մասին են խոսում․ դա նորու՞յթ է։ Փաշինյանի յուրաքանչյուր հայտարարությյունը վերածվում է սակազմի, ավելին չասեմ։ «Հալյուցինացիա» բառը հենց այդ գիծն է ուժեղացնում։ Երբ մարդ իրականությունից կտրվում է, նման վիճակում է հայտնվում։ Դա էլ նորույթ չէ․ քաղաքական դաշտը ութ տարի է խոսում է այդ վիճակի մասին։ Օրինակներերը չթվարկեմ, որովհետև անկախ ամեն ինչից, հաճելի աշխատանք չէ դա։

Ո՞րն է այս ամենի հումորային մասը։ Ա՜յ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դատի կտա Սամվել Կարապետյանին։ Իրավիճակը ստանում է գրեթե աբսուրդային կառուցվածք․ մի կողմում՝ «սունկ» որպես քաղաքական փոխաբերություն, մյուս կողմում՝ դատարան։
Այստեղ Սամվել Կարապետյանը նորից կարող է հարցնել՝ սու՞նկ ես կերել․․․ Սունկ ուտել,, քաղաքական խոսույթի համար դատի է տալիս մի մարդ, ով Եկեղեցու, հայ ժողովրդի հետ խոսում է հայհոյախառն, նվաստացնող ու վիրավորական արտահայտություններով։ Եվ այս պարագայում փորձում է իրեն ներկայացնել որպես զոհ՝ բա տեսե՜ք, ինձ ծաղրել է։ Ու երեկ ֆեյքաբանակով հանրային կարծիք էին փորձում ստեղծել՝ տեսա՞ք, ինչ ասաց, ու սա պիտի լինի մեր վարչապետը։ Ախր ո՜նց չեք հասկանում, որ կարդացողը ծիծաղում է նման գրառումների վրա։ Սամվել Կարապետյանը ընկալվում է որպես խոշոր գործարար։ Այսօր արդեն ակտիվ քաղաքական դերակատար։ Նրա խոսույթը արագ մտավ քաղաքական օրակարգ՝ հենց իր կտրուկ ու փոխաբերական բնույթի շնորհիվ։ Անկեղծ ասած, Ժողովրդին դուր է գալիս, երբ այն, ինչ ինքը մտածում, քաղաքակատար դերակատարը բարձրաձայնում է։
Ի վերջո, այս ամբողջ պատմությունը ցույց է տալիս մի պարզ բան․

քաղաքականությունում երբ գաղափարները բարդանում են, փոխաբերությունները դառնում են ավելի ազդեցիկ, քան փաստարկները։ Երբ տրամաբանությունից դուրս են խոսում, հարցնում են՝ սու՞նկ ես կերել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սունկի հետ կապված դատարանը թող ուսումնասիրի

Սունկի հետ կապված դատարանը թող ուսումնասիրի Fri, 08 May 2026 12:05:47 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով