Կիրակի , 12 Հուլիսի 2026

Ինչ վիճակում է գտնվում այժմ Մոջթաբա Խամենեին

Ինչ վիճակում է գտնվում այժմ Մոջթաբա Խամենեին

Sun, 10 May 2026 10:30:58 +0400


Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ով վնասվածքներ էր ստացել այս տարվա փետրվարին՝ ավիահարվածների հետեւանքով, համարյա ամբողջությամբ ապաքինվել են։

Այս մասին հայտնում է «Al Araby»-ն, վկայակոչելով Մոջթաբայի աշխատակազմի արարողակարգային ծառայության ղեկավար Մազախեր Հոսեյնիին։

Խամենեին ընկել է պայթյունի ալիքի հետեւանքով եւ ստացել մեջքի եւ ծնկի վնասվածներ, ինչպես նաեւ՝ վնասել է ականջը։ «Ողնաշարի վնասվածքը առողջացել է, իսկ ծնկի վնասվածքը, ինչպես նշում են բժիշկները, շուտով կառողջանա»,- ասված է հայտարարության մեջ։

Հոսեյնին ընդգծել է, որ Մոջթաբա Խամենեին ներկայումս գտնվում է նորմալ վիճակում եւ անհանգստության պատճառ նրա վիճակի հետ կապված՝ չկա, ի հեճուկս թշնամական ուժերի, ովքեր փորձում են որեւէ հավելյալ տեղեկություններ ստանալ նրա մասին տարբեր կեղծ լուրեր տարածելով, որպեսզի հետո նրա վրա հարձակում իրականացնեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում

«Հրապարակ»․ Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում Wed, 01 Jul 2026 10:45:22 …