Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Նոր վիրուս ու էլի մահվան դեպք․ ի՞նչ է կատարվում

Նոր վիրուս ու էլի մահվան դեպք․ ի՞նչ է կատարվում

Wed, 13 May 2026 19:30:25 +0400


«Sud Ouest» թերթը հաղորդում է, որ Բորդո ժամանած «Ambition» զբոսանավում մոտ 1700 մարդ կարանտինացվել է, այն բանից հետո, երբ նավի վրա գտնվող տղամարդը մահացել է նորովիրուսային վարակի հետևանքով առաջացած գաստրոէնտերիտից։

Թերթի տվյալներով՝ մահացածը 90 տարեկանից բարձր բրիտանացի տղամարդ էր։ Քանի որ 50 այլ ուղևորների և անձնակազմի անդամների մոտ հիվանդության ախտանիշներ էին զարգացել, նավի բոլոր ուղևորները մեկուսացվել են։ Նավը Շետլանդյան կղզիներից ժամանել է Ֆրանսիայի հարավ-արևմուտք՝ ճանապարհին կանգ առնելով Բելֆաստում, Լիվերպուլում և Բրեստում։

Նավ ժամանած բժշկական մասնագետների խումբը ուղևորներից բիոպսիայի նմուշներ է վերցրել։ Տեղական պրեֆեկտուրան արգելել է ուղևորներին և անձնակազմին լքել նավը մինչև թեստերի արդյունքների հրապարակումը։

Թերթը, սակայն, նշում է, որ խոսքը հանտավիրուսային վարակի մասին չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ

Սա խաբեություն է ավելի քան 130․000 քաղաքացու հանդեպ Sat, 03 Oct 2026 23:41:30 +0400 Սոցփաթեթների …