Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

Thu, 14 May 2026 14:51:53 +0400


«Միասնության թևեր» կուսակցության անդամները քարոզարշավի 7-րդ օրը շրջել են Անի համայնքում և բնակիչներին ներկայացրել իրենց ծրագրերը։

Կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյան նշել է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, և դրա համար յուրաքանչյուր տարածաշրջան պետք է ունենա իր արդյունաբերական գոտիները։

«Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում, և դա պատահական ընտրություն չէ»,- նշել է նա։

Ըստ Դավիթ Անանյանի՝ ապագայի ոլորտները՝ ռազմարդյունաբերությունը, արհեստական բանականությունն ու բարձր տեխնոլոգիաները, պահանջում են հզոր սառեցման համակարգեր, իսկ այդ բնական առավելությունը Հայաստանում ունի հենց Աշոցքը։ Նրա խոսքով՝ բնական սառեցման պայմանները հնարավորություն են տալիս հենց այնտեղ ձևավորել ապագայի արդյունաբերության հիմքը։

Դավիթ Անանյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը միայն Երևանը չէ, և անհրաժեշտ է իրական ապակենտրոնացում՝ Երևանից դեպի մարզեր և սահմանամերձ համայնքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու են բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամին

Ինչու են բերման ենթարկել «Հայաստան» դաշինքի անդամին Thu, 14 May 2026 12:03:38 +0400 «Հրապարակ»-ը գրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով